Posted in Մայրենի

«Անհաջողակ եղևնին».հորինուկ

Կար, չկար մի եղևնի կար, այդ եղևնին անհաջողակ էր: ԵՎ այդ պատճառով նրա վրա   մյուս  բոլոր  եղևնիները ծիծաղում էին :Եղևնին դեռ մեծ չէր ,փոքրիկ էր:Եվ նա շատ եր  սպասոմ Ամանորին ,մտածելով ,որ նրա հետ ընկերություն կանեն մյուս եղևնիները:Նա  ամիսներով սպասեց Ամանորին և ,ահա,  եկավ այդ օր : Տխուր, փոքրիկ , անհաջողակ եղևնին շատ ուրախացավ ,որ եկավ այս հրաշալի տոնը : Մյուս եղևնիները նվերներ էին պատրաստել, լիքը զարդարանքներ  անհաջողակ ,փոքրիկ եղևնու համար ,որովետև նրանք իրականում սիրում էին  նրան: Փոքրիկ եղևնին շատ ուարախացավ ,որ իմացավ նա ունի լիքը լավ ընկերներ :Բայց հանկարծ եկավ մի մարդ ,ձեռքին սղոց ,եղևնիները շատ վախեցան: Այդ մարդը վերցրեց փոքրիկ անհաջողակ  եղևնուն և տարավ իր տուն :Այդ մարդը ուներ մի բարի ընկերասեր աղջիկ և այդ եղևնին աղջկան դուր եկավ, երբ նրա հայրիկը գնաց այդ աղջիկը եղևնուն  բաց թողեց մյուս եղևնիների մոտ: Մյուս եղևնիները ուրախացան ,որ իրենց ընկերը վերադարձավ : Փոքրիկ եղևնին էլ  շատ   ուրախացավ :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով