Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Կ. Ստանիսլավսկու թատրոն

Մենք  այսօր  այցելել ենք թատրոն մյուզիքլ դիտելու :Մենք տեսանք ձյունանուշիկին, հետո մենք բոլորով բարձր կանչեցինք Ձմեռ պապիկին երեք անգամ, մեկ էլ Ձմեռ պապը եկավ  և մեզ հանելուկ ասաց ,նա ապրում է ջունգլիում, նա ընկերություն է անում պանտերայի  և արջի հետ ,որի անունը Բալու է , մենք իմացանք ,որ դա Մաուգլին է : Ներկայացումը  Մաուգլիի մասին էր , ով փոքր էր, նրան գտան մյուս կենդանիները և պահեցին իրենց հետ: Երբ Մաուգլին մեծացավ  նրան բաց թողեցին մյուս մարդկանց մոտ: Ինձ դուր եկավ այն հատվածը ,որ Մաուգլին դեռ փոքր  էր  նրան գտան գայլերը և իրենց մոտ պահեցին:

Posted in Մայրենի

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է

Continue reading “Հեքիաթ բախտը բերելու մասին”