Posted in 4-րդ դասանար, Ընթերցանություն, Մայրենի 4- րդ

Հեքիաթ խոզուկի մասին, որը վախենում էր շներից.

Խոզ մայրիկը բալիկ ուներ ։ Միակ վատն այն էր, որ վախնում էր շներից։ Մայրիկն ու խոզուկը զբոսանքի էին դուրս գալիս, բայց բավական էր, որ տեսնեին ինչ-որ անվնաս շնիկի, խոզուկը միանգամից փախչում էր։
Մայրիկն իզուր էր նրան բացատրում, որ շները լավն են։ Խոզուկին դա չէր համոզում, նա իր վախի հետ ոչինչ անել չէր կարող։ Ու այդպես տանը փակված էր մնում՝ առանց զբոսանքի, առանց մաքուր օդի, առանց կարուսելների, առանց ծաղիկ ու խոտի։
Եվ, իհարկե, նա տխուր էր։
— Դու դեռ տխրո՞ւմ ես,- հարցրեց մայրիկը։ — Եկ, միասին կրկես գնանք։ Այնտեղ զվարճալի է, ծաղրածուներ ակն։ Միանգամից կուրախանաս։
Խոզուկը համաձայնեց կրկես գնալ։
Հնչեց բարձր երաժշտություն, վառվեցին գույնզգույն լույսերը. ներկայացումը սկսված է։ Սկզբում ձեռնածուն գույնզգույն գնդակներ էր օդ նետում, հետո վագրերն էին օղերի միջով թռնում։ Վագրերից հետո հրապարակ վազեցին փափուկ դերասանները։ Նրանք գույնզգույն շրջազգեստներ էին հագել ու գլխներին ժապավեններ էին կապել։ Նրանք քաշում էին սայլերի միջև նստած իրենց ընկերներին, ատրակցիոններ պտտեցնում։ Խոզուկը հիացած էր։
Ուրախացնում են երեխաներին, զարմացնում իրենց վարպետությամբ։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչքան բարի ու լավ բաներ են անում շները։ Նրանք օգնում են կույրերին փողոցում տեղաշարժվելուց, օգնում են մարդկանց, երբ նրանք ջրում խեղդվում են կամ հայտնվում են կրակի մեջ, հսկում են ոչխարների հոտը։
Երբ ներկայացումն ավարտվեց, խոզուկին թույլ տվեցին շոյել ամենափոքր դերասանին։ Նա փոքրիկ փափուկ կծիկը վերցրեց գիրկը ու շունչը պահեց։ Շնիկը վստահաբար հպվեց խոզուկին, ուրախ հաչաց ու լիզեց խոզուկի մռութը։ Եվ մեր հերոսը հասկացավ, որ ինքն արդեն նոր ընկեր ունի, որի հետ այլևս երբեք-երբեք չի բաժանվի։ Այդպիսով, այդ շնիկը ևս բարի գործ արեց՝ խոզուկի միջից հանեց վախը։

Posted in 4-րդ դասանար, Ընթերցանություն, Մայրենի 4- րդ

Պատում «Ներեղությն»

 Ես կարդացել եմ  «Ներեղությն» հեքիաթը:

 

Կենդանիները բռնոցի էին խաղում։
— Ես էլ եմ ուզում խաղալ,- ասաց արջուկը։
Նրան  մտցրեցին խաղի մեջ։
Մեկ փիսիկի վրա էր ընկնում, մեկ մկնիկին էր հրում, մեկ շնիկի թաթն էր տրորում։
—  Տքտնքում էին կենդանիները։
Արջուկը փախավ, թաքնվեց թփերի մեջ ու սկսեց լաց լինել։
— Ինչո՞ւ ես լաց լինում, — հարցրեց  փոքրիկ զատիկը։
— Ես նեղացրել եմ կենդանիներին ու հիմա էլ ընկերներ չունեմ :
— Մի տխրի։ Պետք է պարզապես ասել. «ներեցեք»։ Քո ընկերները քեզ կներեն ու ամեն ինչ լավ կլինի։
Արջուկն այդպես էլ արեց։
— Ներեցեք ինձ, ընկերներ,- քաղաքավարի խնդրեց նա։
Ու կենդանիները նրան ներեցին։ Խաղը վերսկսվեց։ Արջուկն ավելի ուշադիր դարձավ ու այլևս ոչ ոքի չէր անհանգստացնում։