Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Կ. Ստանիսլավսկու թատրոն

Մենք  այսօր  այցելել ենք թատրոն մյուզիքլ դիտելու :Մենք տեսանք ձյունանուշիկին, հետո մենք բոլորով բարձր կանչեցինք Ձմեռ պապիկին երեք անգամ, մեկ էլ Ձմեռ պապը եկավ  և մեզ հանելուկ ասաց ,նա ապրում է ջունգլիում, նա ընկերություն է անում պանտերայի  և արջի հետ ,որի անունը Բալու է , մենք իմացանք ,որ դա Մաուգլին է : Ներկայացումը  Մաուգլիի մասին էր , ով փոքր էր, նրան գտան մյուս կենդանիները և պահեցին իրենց հետ: Երբ Մաուգլին մեծացավ  նրան բաց թողեցին մյուս մարդկանց մոտ: Ինձ դուր եկավ այն հատվածը ,որ Մաուգլին դեռ փոքր  էր  նրան գտան գայլերը և իրենց մոտ պահեցին:

Posted in Ուսումնական ճամփորդություն

Կոմիտասի թանգարան

 

     Մենք այցելել ենք  Կոմիտասի թանգարան- իստիտուտ մեր նպատակը՝ Կոմիտասի թանգարան- ինստիտուտում մասնակցելու «Զար զընգը» կրթական ծրագրին,  ուսումնասիրելու կոմիտասյան երգերը, ծանոթանալու նոր երաժշտական գործիքների, ամփոփելու «Սեբաստացու օրերը»։ Այնտեղ մենք տեսանք տարբեր երաժշտական գործիքներ ,օրինակ  ջութակ  ,դուդուկ, դհոլ գիտառ , դաշնամուր   և այլ գործիքներ:   Մենք այդ  գործիքներով նվագեցինք  և երգեցինք  :Նաև  իմացանք, թե ,ինչպես են պատրաստում երաժշտական գործիքները , օրինակ դուդուկը-պատրաստում են փղոսկրից, իսկ գիտառը և ջութակը պատրաստված է կենդանիների կաշվից և մենք իմացանք ,որ Կոմիտասը  թաքնված ծառերի հետևում  ,գրի էր առնում մյուսների երգերը:

Posted in Ուսումնական ճամփորդություն

Այց Կոմիտասի թանգարան ինստիտուտ

՝Մենք գնալու ենք Կոմիտասի թանգարան- ինստիտուտ մեր նպատակը ՝ Կոմիտասի թանգարան- ինստիտուտում մասնակցելու «Զար զընգը» կրթական ծրագրին,  ուսումնասիրելու կոմիտասյան երգերը, ծանոթանալու նոր երաժշտական գործիքների, ամփոփելու «Սեբաստացու օրերը»:

 Կոմիտասի թանգարան  ինստիտուտը ստեղծվել է 2015 թվականին :Հայաստանի մայրաքաղաք  Երեվանում:Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը:Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է :Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյան է:

Posted in Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Աշնան գույները Երևանի բուսաբանական այգում

Մենք   նոյեմբերի 4-ին գնալու ենք  բուսաբանական այգի :

Երևանի Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935թ. անվանի գիտնականներ Ա.Մաղաքյանի, Ա.Հախվերդովի և Ն.Միրզոյևայի կողմից: Տարածքը՝ 80 հա, ունի 1100 բուսատեսակ:  Բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ մշակվում և ուսումնասիրվում են կենդանի բույսերի հավաքածուներ: Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում: Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով:  Այգու կենտրոնական մասում է գտնվում 2000մ քառ. մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված են վարդի 20 տեսակներ՝ շուրջ 800 թուփ: Բարեկարգվել և ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայացնող ավելի քան 1000 հատ ծառաբույս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Արզակաին սուրբ աստվածածին եկեղեցի

 

Սուրբ աստվածածին եկեղեցի մենք մեր հետ վերցնելու ենք ջուր , պարան, գնղակ ,արևային գլխարկ : Մենք գնալու ենք  կարճ ճանապարհով 1ժ 2րոպե , 49 կիլոմետր :      Continue reading “Ուսումնական ճամփորդություն դեպի Արզակաին սուրբ աստվածածին եկեղեցի”