Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Սառցադաշտեր

Մենք արդեն գիտենք, որ ջուրը հանդես է գալիս գազային, պինդ և հեղուկ վիճակներում։ Սառույցն ու ձյունը ջրի պինդ վիճակներն են։ Երկրի վրա կան վայրեր,որտեղ ամբողջ տարին ցուրտ է և տեղացած ձյունը չի հասցնում հալվել, այդ ձյունը կուտակվում է, ժամանակի ընթացքում խտանում և դառում սառույց՝ առաջացնելով սառցադաշտ։

Սառցադաշտ է կոչվում սառույցի բնական կուտակումը ցամաքի վրա։ Սառցադաշտերն առաջանում են հիմնականում բարձր լեռներում։

Սառցադաշտեր կան նաև մեծ Արարատի վրա։

Այն բարձրությունը,որից վեր ավելի շատ ձյուն է գալիս քան հալվում կոչվում է ձյան սահման։

Սառցադաշտերը մեծ ծանրության պատճառով հոսում են։ Սառցադաշտերից պոկվում և օվկիանոս են թափվում մեծ հսկայական կտորներ, որոնք վերածվում են լողացող սառցալեռների կամ՝ այսբերգների։ Սառցալեռների միայն փոքր հատվածն է երևում ջրի վրա, հիմնական մասը գտնվում է ջրի տակ։ Հենց այդ պատճառներով էլ սառցալեռները վտանգավոր են նավարկության համար։

Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Հրաբուխ

Հրաբուխը երկրի խորքից մագմայական օջախներից երկրի մակերևույթ դուրս մղող լավան է։ Երբ երկրակեղևում շարժումներից ճեղքեր են առաջանում, մագման այդ ճեղքերից մղանցքով հաճախաղկի ժայթքում է վեր, սառչելով երկրի մակերևույթին կամ օվկիանոսների հատակին առաջացնում է լեռներ, որոնք կոչվում են հրաբուխներ։ Հրաբխի ժայթքման ժամանակ առաջանում է ձագարաձև տեղամաս , որն անվանում են՝ խառնարան։ Խառնարանից երկրի մակերևույթ են ժայթքում լավա, քարեր, գազեր, ծուխ և հրաբխային մոխիր։ Լավան ժայթքելուց հետո սառչում և առաջացնում է հրաբխային ապար։

Հրաբուխները լինում են 3 տեսակ՝ գործող, հանգած և քնած։ Գործող հրաբուխները մշտապես ժայթքում են։ Հանգած հրաբուխը չի գործում և չի պահպանում հրաբխին բնորոշ ձևը։ Քնած հրաբուխները չեն գործում, սակայն պահպանում են գործող հրաբխին բնորոշ իրենց տեսքը։ Քնած հրաբխի կառուցվածք ունեն նաև՝ Մասիսն ու Արգածը։

Հրաբուխներ առաջանում են նաև օվկիանոսի հատակին, որը կոչվում է ստորջրյան հրաբուխ։

Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Բնության ուսումնասիրման եղանակները

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է, բոլոր կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերն ու կենդանիները ինչպես նաև մարդը,որոնք բնության կենդանի մարմիններն են։ Քարը, ավազը , արեգակը , լուսինը ,մետաղները ՝ անկենդան մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների մարդը օժտված է բանականությամբ, որի օգնությամբ ճանաչում և տնօինում է բնությանը։

Բնության մեջ կատարվում են մշտապես փոփխություններ ։

Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ և փոփխություն ունի իր բացատրությունը;

Բնության մարմիններն ու երևույթները ուսումնասիրում են դիտումների փորձերի և չափումների միջոցով։ Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին։Օրինակ ՝ աստղերի պայծառությունը, ձնհալի ժամանակ գետերի վարարումը։

Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին։

Չափումների միջոցով, ըստ համապատասխան միավորների , որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը։

Բնությունը հետազոտելիս օգտագործվում ենն տարբեր սարքեր գործիքներ։

Շատ փոքր ճափեր ունեցող մարմինները կարող ենք տեսնել մանրադիտակով,

հեռաովոր մարմինները օրինակ ՝ աստղերը մանրադիտակով։

Պարզագույն չափման գործիքներ են նաև քանոնը, ջերմաչափը, չափանոթը, կշեռքը։

 

Հարցեր և առաջադրանքներ

Որոնք են բնության ուսումնասիրման հիմնական եղանակները։

Բնությունը  ուսումնասիրման են դիտումների, չաումենրի,  փորձերի միջոցով։

Ին՞չ է դիտումը ։

Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին։

Ին՞չ է Չափումը։

Չափումների միջոցով որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը;

Ին՞չ է փորձը։

Փորձի միջոցով  կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը։

Ինչ սարքեր և գործիքներ են հայտնի։

Հայտնի են  աստղադիտակը, մանրադիտակը, խոշորացույցը, քանոնը, ջերմաչափը, չափանոթը, կշեռքը։

Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

 

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

ՈԵրկրակեղև միչնապատյան արտաքին միչուկ  ներքին միչուկ :
2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Փայլար,քվարց,Դաշտայինսպատ

Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին:

Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

1 նյութից -ապակուց :

2,Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ,

Մարմիններ, աթոռ, սեղան, , մատանի, գրիչ,պայուսակ                           Նյութեր փայտ, բաժակ,ոսկի              պղինձ,պատուհան,

 

3,Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

պինդ-ալյումին,երկաթ,ոսկի,արծաթ,փայտ,ապակի

հեղուկ-նավթ,ջուր,գոլորշի

գազային-թթվածին

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ,ապակի