Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Նախագիծ

Նախագիծ

Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն

Ժամկետ` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը:

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

    • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
    • Մատենադարանը գտնվում է կենտրոն համայնքում ՝ Մաշտոցի պողոտայում:
    • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
    • Հարավային դպրոցից մատենադարան գնալու համար անցնում էնք Իսակովի պողոտայով, հախթանակ կամրջով և Մաշտոցի պողոտայով:
    • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
    • Մինչև հասնելը մատենադարան մենք անցնում էնք Ռուսական եկեղցու մոտով, Երևանյան լճի մոտով , Արարատի գինու գործարանի մոտով, Հաղթանակի կամրջով, Սուրբ Սարգսի եկեղեցով,  Օպերայի և բալետի պետական թատրոնի մոտով, ինչպես նաև Ֆռանսիաի հրապարակով:
    • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
    • Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են:
    • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
    • Մատենադարանում պահպանվում են մի շարք ձեռագրեր : Հայերեն, հուներեն, երբրայերեն, արաբերեն, ասորերեն,  լատիներեն,  հին սլավոներեն, պարսկերեն, եթովպերեն, արամերեն:
Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Գարեգին Նժդեհը-Գարեգին Տեր

Գարեգին Նժդեհը ՝ Գարեգին Տեր-Հարությունյան, ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ Իր Հայրենասեր գաղափարների համար և կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ․ Նժդեհը ձերբակալվում է։Նժդեհը մահացել է 1955 թ․ Վլադիմիրում։

Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չէմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Առասպել Դավթի քարի մասին

davit

 

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:

«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

«Մեծ Մհեր»

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

 

«Սասունցի Դավիթ»

 

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

 

 «Փոքր Մհեր»

Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,

 

Մեջ աշխարքին ես չեմ մնա:

Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա

որ էլնենք էդտեղեն:

Ընտանեկան նախագիծ

Մասնակիցներներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ հոկտեմերի 26-30

Կարդալով Սասնա ծռեր էպոսը, ծանոթանալով հայ ժողովրդի էպոսին, ինքդ փորձիր էպոսին շարունակություն տալ, պատկերացրու էպոսի հերոսներին մեր օրերում:

  • ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից
  • ո՞վ կհաջորդեր Մհերին
  • ո՞ւմ հետ կամուսնանար
  • ո՞րդի կունենային, թե՞ դուստր
  • ինպե՞ս կանվանեին,
  • ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում:
Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Առասպել գամված Արտավազդի մասին

%d5%a1%d5%a1%d5%a1

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Posted in 4-րդ դասանար, Հայրենագիտություն

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի

Posted in 3-դասարան, Հայրենագիտություն

Իմ բնակավայրը

Մենք ապրում էինք Դավիթաշենում  ,բայց մի քնի տարի առաջ գնեցինք  տուն  Գեղանիստում ,որը շատ մոտ է իմ դպրոցին: Ես տասնհինգ րոպեում հասնում եմ դպրոց ։Մեր  առանձնատունը շատ գեղեցիկ  է , բակում կան շատ բույսեր և ծաղիկներ։ Մեր տանից  քիչ հեռու կա տարբեր այգիներ:

Մեր բնկավայրում ավելի շատ երիտասարդներ են ,բայց կան նաև մեծահասակներ ։

Մենք ունենք շատ լավ հարևաններ ,նրանք նույնպես Դավիթաշենից են տեղափոխվել։

Հարևանի երեխաների հետ ես շատ եմ խաղում ։