Posted in Մայրենի

Հ․ Սահյան «Եղևնի»

Անտառից եկած կանաչ եղևնին, Հիշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև, Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային, Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում, Եվ մայրամուտի թևերն աբրեշում, Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում, Որ էլ անտառի երգը չի լսում, Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին Գարուն է բերել երեխաներին, Գարուն է բերել այս ձմռան օրով Եվ տուն է մտել կանաչ շորերով. Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք: Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Աբրեշում-Մետաքս

զուգվել-զարդարվել

Պերճ-Շքեղ

Վաղորդյան ցող-առավոտյան ցող

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Հիշում եմ կանաչ իմ ընկերներին: Հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Նա երջանիկ էր:

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Նա չէր ափսոսում ,որ նա այլևս անտառում չի ,որովետև ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին գարուն է բերել երեխաներին, գարուն է բերել այս ձմռան օրով և տուն է մտել կանաչ շորերով:

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Որովետև գարունը որ եկավ նրան ուժ և հպարտություն տվեց :

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Եղևնի’, ինչպես ես , ես գիտեմ  ,որ քեզ համար  ձմեռը ավելի լավ է, ամենալավ տոնն  քո համար Ամանորն է ,որովհետև դու զարդարվում և ավելի գեզեցիկ ես դառնում: