Posted in Մայրենի

Ինչո՞ւ են Ամանորին զարդարում եղևնին

Ամանորին  կամ  Սուրբ  ծննդի տոնակատարության  ժամանակ    տանը տեղադրում են եղևնի: Տանը  զարդարված  ծառ  տեղադրելու  ավանդույթն ի հայտ  է  եկել  Գերմանիայում , հետո տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում:Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով, մոմերով։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են  հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով : Զարդարված  ծառը բոլորին ուրախացնում է և շատ գեղեցիկ է լինում: