Posted in Մայրենի

Ա. Խնկոյանի «Ձմեռ»

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Աթաբեկ Խնկոյան

Նկարի հեղինակ` Արմեն Լոռենց

Posted in Մայրենի

Հանելուկներ ձմռան մասին

Մի մեծ փափուկ վերմակ է այն ,որ ծածկվում են սարերն ու ծառերը, բայց  արևից հալչում  է այն :

Շատ փափուկ է ու հարմար երբ խաղում ես նրանով:

Երբ քայլում ես նրա վրա տերևի նման խրթում է բայց նա տերևի պես պինդ չե այլ փափուկ է: