Posted in 3-դասարան, Ընթերցարան, Մայրենի

Մկնիկ Անվախիկը

Մկնիկ Անվախիկը շատ քաջ էր։ Նա բոլորին ասում էր. «Ես ոչնչից չեմ վախենում։»։
Մի անգամ մայրիկի հետ նրանք դուրս եկան զբոսանքի։ Մկնիկը մտածեց. «Տեսնես իմ մայրիկն ինձ նման անվա՞խ է։ Պետք է ստուգել նրան»։
Եվ նա թաքնվեց թփերի մեջ։ Իսկ մայրիկը չորս կողմն է նայում ու անհանգստանում. ո՞ւր կորավ մկնիկ Անվախիկը։ Իսկ Անվախիկը թփերի տակից հետևում է մայրիկին ու մտածում. «Պարապիր, մայրի՛կ, պարապիր։ Շուտով դու էլ ինձ նման անվախ կդառնաս»։
Մայրիկն այդպես էլ չգտավ մկնիկին ու վազեց մյուս փողոցում փնտրելու։
Նայում է մկնիկը. մայրիկը չկա։ Որտե՞ղ հիմա փնտրի մայրիկին։ Դուրս եկավ թփերի տակից։ Հիմա իսկապես մոլորվել է։ Նրա քաջությունը կորավ ու մկնիկը սկսեց լացել։ Այնքան բարձր ձայնով լացեց, որ մայրիկը լսեց ու անմիջապես գտավ մկնիկին։
Գրկեց նա իր Անվախիկին ու ասաց.
— Այլևս չմոլորվես։ Հետ մի՛ մնա, մի՛ փախիր ու մի՛ թաքնվիր։ Եվ, եթե ուզում ես, որ սա էլի չկրկնվի, պոչիցս միշտ բռնիր։
Մկնիկ Անվախիկն այլևս երբեք չմոլորվեց փողոցում։ Նրան օգնեցին զգուշությունը, ուշադրությունն ու մայրիկի պոչիկը։