Posted in Մայրենի, Մայրենի 5-րդ դասարան, Uncategorized

Արագած

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեգ -վերջ

Զոր-քնել

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

Ժառահայթ- յույս ,մութ

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

 

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
  2. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  3. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  4. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  5. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:
Posted in Ամառային արձակուրդներ, Մայրենի

«Իմ ամառը»

Մենք ունենք մեծ սեփական տուն ,մեծ լողավազանով և գրեթե ամենօր  մենք հյուր ենք ընդունում:Նրանց հետ խաղում ենք բակային խաղեր ,հանգստանում, լողավազանում լողում ենք , և լավ ժամանակ ենք անցկացնում;

Posted in Ամառային արձակուրդնր, Ամառային ըներցանություն, Մայրենի

Մուլտֆիլմ Մանչուկն ու Կառլսոնը

Մանչուկի ծնողները գնեցել էին աշխատանքի  և Մանչուկին թողել  տանը դայակի հետ:Դայակը դուռը փակեց մանչուկի վրա :Դայակը հաղորդում էր դիտում հոգիների մասին :Նա վախենում է և գնում է Մանչուկի մոտ , տեսնում է ,որ Մանչուկը այնտեղ չէ և  զարմանում է :Մանչուկի մուտ հյուր էր եկել Կառլսոնը և տարել է նրան  մյուս կողմից տուն ,Դայակը տեսավ Մանչուկին ,իսկ Կառլսնը թաքնվել  էր նստարանի վրա ,որի վրա նստեց դայակը և Կառլսնը թռավ ,դայակը մտածեց դա հոգի է ու  շատ վախեցավ: Կառլսնը դայակին վախեցնում էր :

  • Հերոսներից իննձ դուր եկավ Կառլսոնը :
  • Կառլսնը շատ է սիրում ջեմ ուտել:
  • Նա շատ չարաճճի է, բայց ոչ մեկի չի վնասում և չի նեղացնում:
  • Նա Մանչուկի ամենալավ ընկերն էր:

Posted in Ամառային արձակուրդներ, Ամառային ըներցանություն, Մայրենի

Իմ հանգիստը արձակուրդներին

  • Իմ հանգիստը ես անցկացրել եմ Վրաստանում ,եղել եմ Կոբուլետիում որտեղ ափին մեծ քարեր են,որոնց վրա պարկելը շատ առողջարար է :Գնացել եմ Բաթումի քաղաք որտեղ տեսել եմ իրար մոտեցող արձանը : Եղել եմ ՈՒռեկիի մագնիսական ավազով ծովի ափին;
  • Շատ հավես և հետաքրքիր հանգիստ էր:Նաև գնացել եմ Դիլիջան երեք օրյա ճամբար,ծանոթացել եմ շատ երեխաների հետ և նոր ընկերներ եմ ձեռք բերել :

Posted in 3-դասարան, Մայրենի

«Թափոնների մասին » և քարերի սիմֆոնիա

Թափաններ

Թափոնը աղբն է և թափոնը ունի 159 օրենքներ:Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ին ստեղծվել են  159 օրենքները :Ամբողջ աշխարհում երկրները ստիպված են առերեսվել կոշտ թափոնների աճող ծավալների մարտահրավերին։ Սրա համար անհրաժեշտ են թափոնների կառավարման արդյունավետ ազգային քաղաքականություններ, ինչպես նաև դրանք իրականացնելու կարողություններ, առանց որոնց դժվար կլինի, եթե ոչ անհնար, չեզոքացնել առաջացող բացասական հետևանքները։ Առանց դրանց նաև դժվար:Թափոնների կառավարման տարբերակների առաջնահերթությունը թափոնների վերաբերյալ
եվրոպական քաղաքականության մեջ ներառվել է 1975 թ.-ին:

 

Քարերի սիմֆոնիա

Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային Միհրին, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին:Տաճարը նվիրված է հենց իր հովանավոր աստված Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի խավարի դեմ մենամարտելիս։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ տահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

 

 

Posted in 3-դասարան, Ես և շրջակա աշխարհ, Մայրենի

Բաց դաս

Posted in 3-դասարան, Մայրենի

Այգու ծաղիկները

Մի շատ ալարկոտ և չաշխատող հողագործ կար :Նա մեկ եղբայր ուներ :Հողագործը մի մեծ այգի ուներ ծաղիկներով լցված :Բայց հողագործի փոխարեն   աշխատանքը անում էր  եղբայրը:Եղբայրը արդեն տարիներ իր հողագործ եղբոր  գործն է  անում :Եկավ մի օր և նա հասկացավ ,որ նա իզուր է ամեն ինչ անում ,նա հասկացավ ,որ հողագործը ամեն ինչ կարողանում է, բայց ուղակի ալարում է :Եղբայրը գնաց մի քանի տարով  ուրիշ տեղ ապրելու և ստուգելու իր եղբորը :Հողագործը ուզում էր իր  քույրիկին  այգուց ծաղաիկներ նվիրեր  ,  կանչեց եղբորը ,բայց պատասխան չկար ,հողագործը մտածեց գնացել է առևտրի  Անցան օրեր և եղբայրը չպատասխանեց :Հողագործը չհամբերեց ,և գնաց ինքնուրույն ծաղիկ քաղելու:Բայց նա տեսավ որ ծաղիկները թոռոմել են ,նա շատ տխրեց և այդ օրվանից սկսեց աշխատել և չալարել:Եղբայրը հտևում էր հողագործին  և տեսնում ,որ նա հասկացավ ,որ ալարել պետք չէ ,պետք է  աշխատել:

Posted in 3-դասարան, Մայրենի

Մեր օրը

Մեր մոտ այսօր վարպետության դաս էր։ Մեզ ,մեր  դասընկերոջ մայրիկը  սովորեցրեց ինչպես ճիշտ անցնել փողոցը։Մեզ ասաց, եթե տանը  մենակ ենք ինչ պետք է անենք։ Իմացանք ,որ կա  փողոցը   անցնելու մի քանի տարբերակ , դրանք են՝ գետնանցումը, վերնանցումը և սովորական անցումը։ Եթե մի մարդ ծեր է և անցնում է փողոցը,իսկ վարորդները  արագ են  վարում և չեն զիճում, պետք է օգնենք նրան։Նա  մեզ  ներկայացրեց փողոց անցնելու  մի  քանի  տարբերակ՝ գետնանցում,  վերնանցում  և  անցում։Եթե  մեկը  ծեր  է  և   չի  տեսնում   ճանապարհն ,  մենք  պետք  է կանգնեցնենք  մեքենաներն    ու օգնենք ծերերին։

Posted in 3-դասարան, Մայրենի

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

 

Չքավոր — աղքատ:

թշնամանալ-թշնամի դառնալ:

տրտմիր-տխրել, վշտանալ:

բամբասել-վատաբանել մեկին նրա բացակայությամբ:

 

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսավ որ ծառերը առանց պտուղ են, մարդը սկսեց տրտնջալ, հարվածել ու ասել ծառերին.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը  համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտնջա, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, դու ճիշտ ճամին չեկար ,հիմա ձմեռ է ,իսկ մենք ձմռանը մեր արմատները պնդացնում ենք ,որ գարնանը և աշնանը պտուղ տանք,ասյ սրանից հետո ճիշտ ժամանակին կգաս:

 

Ես այս առակից հասկացա ,որ ձմռանը ծառերը պտուղ չեն տալիս,այլ միայն գարնանը և աշնանը :

Տրտնջալ տետք չէ, այլ պետք է ամեն ինչ անել ճիշտ ժամին: