Մենք գնացել էինք տիկնիկային թատրոն:Ինձ այնտեղ շատ դուր դուր եկավ ներկայացումը , և այնտեղ շատ հետաքրքիր էր:Ինձ դուր եկավ այն հատվածը,որ երեք աղջիկները պարում էին :Նրանք շատ գեղեցիկ էին պարում:
Monthly Archives: Փետրվարի 2022
Русский язык
3. Прочитай сказку. Спиши. Вместо пропусков
вставь нужное слово, которое называет время
года.
Взмахнул Волшебник красной палочкой — и наступило лето. А из красной палочки получился цветок․ Взмахнул Волшебник жёлтой палочкой — и наступила осень.
А жёлтая палочка превратилась в жёлтый
лист.
Ещё раз взмахнул он, но уже белой палочкой — наступила зима, а белая палочка
превратилась в снежинку. Прошло время, и наступил черёд зеленый палочки. Улыбнулся Волшебник, взмахнул ею, и наступила весна.
English
Do I drink coffee every morning?
Do you drink tea?
Do we eat soup every morning ?
Does Emili eat sandwich every morning ?
Does she eat fruit?
Does he drink juice every day?
Աղքատ անխելքը
Կար մի անխելք մարդ ,նա շատ աղքատ էր ,բայց ուներ մեծ խնձորի այգի :Այդ մարդը շատ ծույլ էր և իր այգին չէր խնամում ,ծառերը չէր ջրում: Դրա համար էլ ծառերը պտուղ չէին տալիս : Մի անգամ ծառը խնդրեց ,որ անխելք մարդը ջրի իրեն ,իսկ փոխարենը խոստացավ շատ պտուղ տալ ,անղելքը կվաճառեր այդ միրգը և կհարստանար: Բայց ծույլ մարդը որոշեց վաճառել այգին շատ քիչ գումարով : Մի խելացի մարդ գնեց այգին, խնամեց ծառերը, շատ բերք ունեցավ, վաճառեց և շատ հարստացավ :Իսկ անխելք մարդը ծախսեց իր ամբողջ գումարը և մնաց աղքատ:
Մարդու օրգաններ շնչառական համկարգ
Ուղեղը ամենակարևորն օրգանն է:Երբ ես ուզում եմ շարժվել գլխուղեղը հրահագ է տալիս նյարդային համակարգի միջոցով մեր ոտքերին շարժվելու:Երբ մենք շնչում ենք աշխատում են մեր թոքերը : Թոքերը հարստացնում են մեր արյունը թթվածնով և այն երակներով հոսում , մեր ամբողջ մարմինի մեջ: Երբ մեր երակները տկտում են ուրեմն մեր սիրտը լավ է աշխատոում: Բերանով և քթով մենք շնչում ենք ,շնչափողի օքնությանբ: Պետք է հետևենք մեր սննդակարգին ,հիգիենային և սպորտով զբաղվենք ,որ առողջ լինենք:
Մաթեմատիկա
Հաշվի՛ր։
55 :5=11
69 : 3=23
80 x 3=240
45×6=270
4000 – 453=3547
8956-1453=7503
742-85=657
450 +342=792
789 +675=1464
3452-8=3444
Թվերը դասավորի՛ր նվազման կարգով։
9800, 7891, 5601, 5408, 3030, 3001 802, 701, 476, 456, 342, 320, , 13 ,1
Համեմատիր:
470 +12> 450+25
482,475
123+46< 200
169,200
4040=4000 + 40
4040,4040
5674> 5471
7852< 8001
4500< 4500 +2
4500,4502
784+251>943 +47
1035,990
Լուծի՛ր խնդիրը։
Աննան ծովափին հավաքեց 98 քար, Անին`3անգամ շատ Աննայից, Արմենը 35-ով ավելի Անիից։ Որքա՞ն քարեր հավաքեցին երեխաները միասին։
Աննան -98 քար
Անին-3 անգամ շատ Աննաից
Արմենը-35-ով ավելի Անիից
Միասին -?
Լուծում
98.3=294
294+35=329
294+329+98=721
Անխելք մարդը Հովհաննես Թումանյան
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։
― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։
― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։
― Գնում եմ աստծու մոտ։
― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։
― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։
― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։
― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։
― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։
― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։
― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
— Հը՛, աստված ի՞նչ ասաց։
― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։
― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:
Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել
Հարցեր և առաջադրանքներ
1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
Աղջիկը, ,Անխելք ,Գայլը, Մարդը ,ծառը,:
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
Ինձ ավելի շատ դուր եկավ,գայլ,որովետև նա կշտացավ:
- Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։
- Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։
Ինչու էր Անխելք Մարդը անխելք:
Ինչու Գայլը հատապտուղներ չէր ուտում:
Ինչու էր աղջիկը տխուր:
Ինչու էր ծառը չոր:
Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:Նա ճամփին հանդիպեց
Ժամանակով մի աղքատ մարդ կար :Նա շատ հարուստ էր:Մի անգամ նա գնաց Աստծու մոտ : Ճամփին հանդիպեց ինձ և ես նրան ասաց, առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեցի,ճամփոդը պատասխանեց ,գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։Ես էլ ասցաի, որ գնաս Աստծու մոտ ,կասես ,որ այստեղ սոված մի գայլ կա : Լավ ասաց Անխելք մարդն ու շարունակեց ճանապարհը:Անխելք մարդը շատ գնաց թե քիչ, հանդիպեց սիրուն աղջկա։ Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։ Գնում եմ աստծու մոտ ասաց անխեմքը։ Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի աղջիկ ՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։Անխելք ասաց այո կասեմ ,և շարունակեց ճանապարհը:Ճանապարհին հանդիպեց չոր ծառին ,Չոր ծառը հարցրեց ,ուր ես գնում :Անխելքը պատասխանեց Աստծու մոտ :Դե որ աստծուն տենաս մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում:Անխելք գնաց Աստծու մոտ և Աստված ասաց ի՞նչ ես ուզում։
― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։
― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։ԵՎ ասաց քո տակը ոսկի կա:Նա գնաց հանդիպեց աղջիկան դե ինչ ասաց Աստված ինձ համր ,ասաց ու դու ուրախ կլինես : Վերջում նա մոտեցավ ինձ ,ես հարցրեց ինչ ասաց Աստված ինձ համար ,ախքատը ասաց որ դու մի անխելք մարդուն կհանդիպես և կուտես ,ես ասաց ամենա անխեմք մարդը դու ես և ես նրան կերա:
Кто? и что?
Назови слова, которые отвечают на вопросы
кто? и что?
Арбуз-что
Ананас-что
Клубника-что
Обизана-кто
Собака-кто
Лошод-кто
2. Назови слова, которые отвечают на вопросы
кто? и что?
Доска-что
Стул-что
Утка-кто
Карандаш-что
Девушка-кто
Мальчик-кто
2. Назови цвета волшебных красок природы.
Весна зеленый цвет.
Лето красный цвет.
Осень желтый цвет.
Зима белый цвет.
Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառնբ երը։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քեֆ, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
գործը ձախ գնալ-չստացվել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-աղմուկից արթնանալ
տակն անել-վախենալ
ճամփան ծռել-ուրիշ ուղությանբ գնալ
քեֆի տաք ժամանակն է-ամենա ուրախ ժամը
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մութ ընկնելու ժամանակ
գլուխը քարը-ինչ ուզում է լինի
դես Փանոս, դեն Փանոս որոնել
- Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
Փանոսը ձախորդ էր՝ խելք չունենալու պատճառով: Բադ էր ուզում որսալ կացինով,որի պատճառով կորցրեց կացինը:
- Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ բռնում է ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ, էդ էլ ինքը կիմանա:
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ, ախպոր մոտ մեծարք կա: - Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:
Ողջույն, Ձախորդ Փանոս , ես կարդացի քո հեքիաթը և շատ տխրեցի քո այսօրվա անհաջող որսորդության համար:
5.Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:
Ես մի բարի մարդ եմ, բայց ինչ գործ բռնում եմ անհաջողությամբ է ավարտվում։
Մի օր վեր կացա, գնացի անտառ, որ փայտ բերեմ։ Որոշեցի սայը ծառի տակ անել
և ծառը կտրեցի։ Ծառն ընկավ ուղիղ սայլի վրա և եզները սատկեցին։
Հետո լճի մոտ վայրի բադեր տեսա, որոշեցի մեկին սպանել և կացինս շպրտեցի։ Բադերը թռան և ես հանվեցի մտա ջուրը, որ կացինս հանեմ։ Հետո դուրս եկա , տեսա շորերս չկան։ Սպասեցի մութն ընկնի նոր տուն գնամ։ Հետո որոշեցի եղբորիցս շոր վերցնեմ։ Տանը քեֆ էր, ինչ-որ մեկը ոսկորը գցեց և աչքս հանեց, հետո շներն ընկան ետևիցս , ես փախա։ Հաջորդ օրը մարդիկ մտածեցին, թե ես խեղդվել եմ լճում։ Կինս սուգ արեց, հետո ուրիշի հետ ամուսնացավ։