Posted in Մայրենի

Ինչ կլիներ ,եթե շուն ու կատուն հանդիպեին փղին

Կատուն և շունը հանդիպեցին փղին :

Փիղը հարցնում է, թե ինչն է վեճի պատճառը :

Շունն ասում է ,որ կատուն խաբել է իրեն  և գդակը չի տվել:

Փիղը շանը գդակ է նվիրում,շունը շատ է ուրախանում և կատվի հետ էլ չի վիճում :

 

Posted in Uncategorized

Քարերի մասին

Քրիզոբերիլ 

 Քրիզոբերիլ   գետի  ոսկի  և  ծովի   գույնի   թանկարժեք  քար,   օքսիդային   միներալ,   Քրիզոբերիլը  հատյնվում է   բնության մեջ  հաճախ։  Քրիզոբերիլը  ձևավորում է պեգմիտային   պրոցեսների ժամանակ։ Երկրի ընդերքում հալված մագմայի խտությունը ավելի փոքր է և երբ այն դուրս է գալիս մակերևույթ նրա   մասը  սառում է։   Ջուրը,  որը պարունակում է նրա մեջ փոքր քանակներով   հալված   մագայում է  ավելի կեցական,  քանի որ  չի  կարող  ներառվելպինդ միներալների բյուրեղացման գործընթացի մեջ։  Այսպիսով մնացած հեղուկ մագման ավելի հարուստ է ջրով, ինչպես նաև հազվագյուտ տարրերով, որոնք նույնպես չեն ներառվում հիմնական ապարները ձևավորող միներալների բյուրեղների կառուցվածքի մեջ։  Ջուրը մեծացնում է ջերմաստիճանի դիապազոնը ֆազերի միջև, դրանով իսկ հնարավորություն տալով հազվագյուտ տարրերին հեռանալ հիմնական ապարներից և ձևավորել սեփական միներալները։ Արդյունքում ջրով հարուստ մագմայի հալույթից առանձնանում են հիմնական միներալների խոշոր,  ինչպես նաև հազվագյուտ տարրերի սեփական միներալները, ինչպիսիք։

 

Քվարց

 Քվարց  ատոմներից բաղկացած միներալ, ատոմները գտնվում են սիլիցիում-թթվածնային  անընդհատ շարքում, ընդ որում ամեն թթվածնի ատոմ միացնում է երկու տետրաեդր, արդյունքում ընդհանուր քիմիական բանաձըինչպես նաև հազվագյուտ տարրերի սեփական միներալները, ինչպիսիք։  Քվարցը երկրակեղևում ամենատարածված միներալների շարքում երկրորդն է, առաջինը։ Քվարցի բյուրեղները քիրալ են և կարող են գոյություն ունենալ երկու ձևերով՝ նորմալ α քվարց և բարձրջերմաստիճանային  քվարց։

 

Նռանքար

 Նռանքարը  նռան  հատիկների գույնի նմանությամբ, միներալներ։ Իզոմորֆ տեղակալումների բնույթով առանձնացվում են երկու խումբ նռնաքարեր, որոնք ստորաբաժանվում են շարքերի

Պիրալսպիտների խումբ (մագնեզիում—երկաթ—մանգանային նռմաքարեր)՝ պիրոպ, ալմանդին և սպեսարտին։ Այդ խմբում առկա է երկու իզոմորֆ շարք՝ պիրոպ-ալմանդին (առավել տարածվածը) և ալմանդին-սպեսարտին։

Ուգրանդիտների խումբ (կալցիումային նռնաքարեր)․ ընդգրկում է երեք շարք՝ գրոսուլյար-անդրադիտ (առավել տարածվածը), անդրադիտ-ուվարովիտ և անդրադիտ-շոռլոմիտ։

Բոլոր նռնաքարերի բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Հերձում չունեն։  Կարծրությունը՝ 6,5-7,5, խտությունը՝ 3100—4300 կգ/մ3։ Նռնաքարերի առավել կարևոր հանքավայրերը կապված են  6,5-7,5, խտությունը՝ 3100—4300 կգ/մ3։ Նռնաքարերի առավել կարևոր հանքավայրերը կապված են մերտաֆոլայի բյուրեղային թերթաքարերի, գնեյսների և ամֆիբոլետի  հետ (Կարելիա)։ Օգտագործվում են հղկող (նռնաքարային հղկաթղթեր, փոշիներ, սրաշրջանակներ) և շինարարական արդյունաբերության մեջ։ Գործիքաշինության մեջ և էլեկտրոնիկայում երբեմն փոխարինում են ռուբինի, շափյուղին։ Մի շարք թափանցիկ նռնաքարեր համարվում են կիսաթանկարժեք քարեր (կարմիր պիրոպ, դեղին գեսոնիտ, կանաչ ուվարովիտ, մորեգույն  ալմադի)։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Լուծիր խնդիրները․

1կգ մրգային աղցան պատրաստելու համար օգտագործվել է 240գ խնձոր, 360գ տանձ և դեղձ: Որքա՞ն դեղձ է օգտագործվել:

Խնձոր- 240 գ

Տանձ-360 գ

Դեղձ- ?

Լուծում

360+240=600

1000-600=400

Պատասխան՝400գ դեղձ

Խանութը ստացավ երկու մեքենա կարտոֆիլ։ Մի մեքենայում կար 420 կգ, իսկ մյուսում 560 կգ կարտոֆիլ։ Դրանցից 680 կիլոգրամը վաճառվեց։ Որքա՞ն կարտոֆիլ մնաց խանութում։

1-մեքենայում- 420կգ

2-րդ մեքենայում-560կգ

Վաճառվեց-680կգ

Մնաց-?

Լուծում

420+560=980

980-680=300

Պատասխան՝300

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1200 : 300 =4

2500 : 50 =50

6300 : 90 = 70

42000 : 700 =60

56000 : 80 = 700

3600 : 90 =40

256 x 7 =1792

200 x 7 =1400

50 x 7 + 6 x 7=350+42=392

3694 x 3 =11082

1420 x 5 =7100

3450 x 4 =13800

2145 x 6 =12870

3748 x 2 =7496

 

2 5 6 2 0 0 3 6 9 4
x 7 x 7 x 3
1 7 9 2 1 4 0 0 1 1 0 8 2
1 4 2 0 3 4 5 0 2 1 4 5
x 5 x 4 x 6
7 1 0 0 1 3 8 0 0 1 2 8 7 0

 

3 7 4 8
x 2
7 4 9 6

 

Թվերը գրի՛ր բառերով։

67-Վաթսունյոթ

892-ութ  հարյուր  իննսուներկու

2345-երկու  հազար  երեք  հարյուր քառասունհինգ

94-իննսունչորս

86-ութսունվեց

9874-ինը  հազար   ութ հարյուր   յոթանասունչորս

35-երեսունհինգ

1165-  հազար    հարյուր   վաթսունհինգ

Posted in Մայրենի, Uncategorized

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր  բառարանի օգնությամբ։

Վճռում-որոշել

Ռոճիկ-աշխատավարձ ստանալ

Նկարագրի՛ր երկու եղբայրներին։ Ո՞մ կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ։

Երկու եղբայրներն շատ ախքատ էին:Ես կցանկանայի նմանվել մեծ եղբորը ,որովետև նա փոքրից խելոք էր:

Մի պայմանն էլ ինքդ մտածի՛ր։ Ի՞նչ պայման դու կդնեիր , եթե լինեիր հարուստի փոխարեն։

Չի կարելի բարձր խոսել:

Ի՞նչ կլիներ, եթե փոքր եղբայրն էլ մեծ եղբոր նման լիներ։

Այս ամենինչը չէր լինի և նրանք չէին վիճի: