Posted in Uncategorized

Լեզվական աշխատանք

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերովկամ նրանցով կազմված բառակապակցություններովփոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրվածգոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևովգրեցիր:

Որտե՞ղ լինել:Երեխան որտե՞ղ է:Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

212. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել, համոզմունքով գործել, ուրախությամբ դիմավորել, հուզմունքով սպասել, եռանդով պաշտպանել, անհանգստությամբ մտածել:

213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատնունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզվառարան, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

214. Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշբառակապակցություններով:

Օրինակ՝օրենքով — ըստ օրենքի, օրենքի համաձայն կամ՝համաձայն օրենքի:

Կարգադրությամբ, նախասիրություններով, որոշմամբ, պատասխաններով, դիմումով, պատմածով, խնդրանքով:

215. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր(արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ուհիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ննայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է(Քյոնիգսբերգ) և այնտեղ էլ ութսուն տարի հետոմահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր(մոլորակ), այլև Արեգակնային (համակարգ) և ողջ(տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք): Նրաամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու(գյուղ) գնալը, որը (Քյոնիգսբերգ) ընդամենըքառասունհինգ կիլոմտր էր հեռու:

 

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ ևթեքված ձևերով:Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը(հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամհոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևինհամապատասխան վերջավորություն էավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառիհիմքն է: