Էնտեղ, ուր հովը խաղում է ազատՈւ ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետՄի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,Մի հին խըրճիթում,Գետի եզերքին,Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,Էս գորշ խըրճիթն է,Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,Ծառերի տակին։
Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռուԷս գորշ խըրճիթից,Էս հին խըրճիթից,Գետի եզերքին,Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…Ու հառաչելով ետ վերադարձավԷն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,Գետի եզերքին,Ծառերի տակին։
«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,Էս գորշ խըրճիթն է,Էս հին խըրճիթն Է,Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Առաջադրանքներ
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
եզերք-Եզրին
խրճիթ-Տնակ
հոյակապ-Շքեղ
ուրախ-Երջանիկ
Գրի՛ր տրված բառերի հականիշները։
անհանգիստ-հանգիստ
տակ-վրա
հեռանալ-գալ
հին-նոր
Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Մայրիկի-Մայրիկը սիրում էր իր տղային և նա գոհ էր իր տնից:
Տղա-Տղան ուզում էր գտնել ,նոր տուն ,որպեզզի այնտեղ ապրեր իր մայրիկի հետ:
Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:
Բնութագրի՛ր մորը։
Մայնրիկը սիրում էր իր տղային և նա բարի էր և սիրող:
Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը այն մասին է ,որ կար մի տղա ,որն ապրում էր մի փոքրիկ տնակում :ԵՎ նա ուզում էր շրջել աշխարհից աշխարից աշխարհ իր և իր մայրիկի համար տուն գտնել: