Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

Առաջադրանքների փաթեթ

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ժիր-աշխուժ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Փոխաբերական 

Համամատական

 

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունինձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

 

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.Ըստ բանաստեղծության Ըստ քո բնորոշմանԱնհանգիստ վտակ , ծեր անտառ , մտախոհ ժայռ

Չարաճճի վտակ, ծերուկ անտառ, մռայլ ժայռ

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Չարաճի վտակը ժայռից իջնում է ցած, և իր երգին միանում էր ծեր անտառը։Ժայռը լսում էր նրան։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Մտախոհ ժայռը լսում է նրան

Ծերուկ անտառը արձագանք է տալիս

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Մտախոհ ժայռը լսու՞մ է նրան։

Մտախոհ ժայռը լսում է նրա՞ն

Ծերուկ անտառը արձագանք է տալի՞ս։

Ծերուկ անտառը արձագա՞նք է տալիս։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

Վտակ-վը-տակ թռչում- թըռ-չում  գլխին-գըլ-խին  ճչում-ճը-չում  փրփուր-փըր-փուր բնության-բը-նութ-յան  զվարթ-զը-վարթ ունկնդիր-ուն-կըն-դիր մռայլ-մը-ռայլ մտքի- մըտ-քի։

9․ Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

Զվարթ,երգ։

10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Զանցել գործիքագոտուն