Posted in 4-րդ դասանար, Բնագիտություն 4-րդ

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով