Posted in 3-դասարան, Մայրենի

Հով․ Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

Բացվեց-փակվեց

Բարակ-հաստ

Անուշ-դառը

Եկավ-գնաց ։

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Գարնանը  զընգզընգալով անո՜ւշ, անո՜ւշ.Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ,լույսը բացվեց:

4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։

Գարնանը շատ շոք է լինում և ամեն առավուտ լսվում է մի անուշ զընգզընգան  ձայներով:

5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։

Աղջիկ,զանգեր, զարկի,քամի,սըլսըլալեն ,անուշ,խոխոջում ,երամ ,կապած:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով