Posted in Ռադիո նյութեր

Մարտի 8-ի կանանց միջազգային օրը

Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ:Իսպանիայում կանանց տոնը համարվում է կանանց հովանավոր Սբ Ագեդայի հիշատակության օրը: Այն տոնվում է փետրվարի 5-ին եւ համարվում յուրօրինակ «մայրական օր»:

Այս`տեղ առաջին պլանում ոչ թե կոնկրետ կնոջ կերպարն է, այլ նախամոր  կերպարը:

Հարավային և Հյուսիսային Հնդկաստանի ժողովուրդները երկրպագում են երջանկության, գեղեցկության եւ ընտանեկան ջերմության աստվածներ Լակշմային եւ Պարվատիին:

Բելգաիայում գարնան սկզբին (հունվարի վերջին-փետրվարի սկզբին) տոնակատարություններ են կազմակերպվում գիտության եւ արվեստի աստվածուհի Սարասվատի պատվին:

Ճապոնիայում եւ Չինաստանում «կանացի սկիզբն» ընդունված է նույնացնել գիշերվա եւ լուսնի էներգիայի հետ:

Հայաստանում եւս կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով