Posted in Մայրենի

Թիթեռների մասին

Թիթեռները (թեփուկաթևավորներ) կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Ամենահայտնի միջատներն են և ապրում են ամենուր:

Իրենց զարգացման ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ (հասուն ձևը՝ իմագո): Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ նման մի որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է ծնվելու: Թիթեռները լինում են ցերեկային  և գիշերային (արջաթիթեռներ, բվիկներ, երկրաչափներ, 

Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով, գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: 

Հայտնի է թիթեռների շուրջ 140 հզ. տեսակ, որոնց մեծ մասը բնակվում է արևադարձային շրջաններում: Այստեղ թիթեռները լինում են խոշոր չափերի. թևերի բացվածքը հասնում է 30 սմ-ի (հայտնի թիթեռների թևերի նվազագույն բացվածքը 3 մմ է) և շատ վառ են գունավորված: Արևադարձային ամենախոշոր տեսակների ներկայացուցիչ բրազիլական մորֆոն օգտագործել են որպես ոսկերչական զարդ: Այդ և չափերով ոչ մեծ եվրոպական թիթեռները ներկայումս գտնվում են անհետացման վտանգի տակ:

Թիթեռները շատ գեղեցիկ միջատներ են, և հավաքորդները անխնա բռնում են նրանց: Եթե դուք ուզենաք թիթեռ բռնել, աշխատեք այնպես անել, որ բնության այդ հրաշալի, նրբագույն էակները ձեր ձեռքերի մեջ չսատկեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով