Posted in Մայրենի

Ճպուռն ու մրջյունը

Ճպուռն ու մրջյունը

Աթաբեկ Խնկոյան

 

 

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ -լուսավոր
    լուռումունջ-անձայն
    քաղցած-սոված
    բուրավետ-հոտավետ
    մշտապես-միշտ
    օթյակ -տուն
  2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։

 

  1. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  2. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։

Մրջյունը աշխատասեր էր ,բայց այդքան էլ բարի չէր:

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։

Ճպուռը մրջյունի պես աշխատասեր չէր:

  1. Արդարացրո՛ւ մրջյունին:

Նա ուզում էր ,որ ճպուռը աշխատել սովորի:

  1. Մեղադրի՛ր մրջյունին :

Ինչու՞ չօգնեցիր և մենակ թողեցիր ճպուռին:

  1. Արդարացրո՛ւ ճպուռին:

Ճպուռը ճիշտ վարվեց , որ ուրախ ժամանակ անցկացրեց:

  1. Մեղադրի՛ր ճպուռին:

Դու ճիշտ չարեցիր ,որ ամռանը չաշխատեցիր:

  1. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Ես ,որ լինեի մրջյունի տեղը ,ես կօգնեի ճպուռին:

  1. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

Ճպու՛ռ, դու պետք է , շատ աշխատես, որ  ձմռանը  կարողանաս քեզ պահել։