Posted in 3-դասարան, Ընթերցարան, Մայրենի

Մկնիկ Անվախիկը

Մկնիկ Անվախիկը շատ քաջ էր։ Նա բոլորին ասում էր. «Ես ոչնչից չեմ վախենում։»։
Մի անգամ մայրիկի հետ նրանք դուրս եկան զբոսանքի։ Մկնիկը մտածեց. «Տեսնես իմ մայրիկն ինձ նման անվա՞խ է։ Պետք է ստուգել նրան»։
Եվ նա թաքնվեց թփերի մեջ։ Իսկ մայրիկը չորս կողմն է նայում ու անհանգստանում. ո՞ւր կորավ մկնիկ Անվախիկը։ Իսկ Անվախիկը թփերի տակից հետևում է մայրիկին ու մտածում. «Պարապիր, մայրի՛կ, պարապիր։ Շուտով դու էլ ինձ նման անվախ կդառնաս»։
Մայրիկն այդպես էլ չգտավ մկնիկին ու վազեց մյուս փողոցում փնտրելու։
Նայում է մկնիկը. մայրիկը չկա։ Որտե՞ղ հիմա փնտրի մայրիկին։ Դուրս եկավ թփերի տակից։ Հիմա իսկապես մոլորվել է։ Նրա քաջությունը կորավ ու մկնիկը սկսեց լացել։ Այնքան բարձր ձայնով լացեց, որ մայրիկը լսեց ու անմիջապես գտավ մկնիկին։
Գրկեց նա իր Անվախիկին ու ասաց.
— Այլևս չմոլորվես։ Հետ մի՛ մնա, մի՛ փախիր ու մի՛ թաքնվիր։ Եվ, եթե ուզում ես, որ սա էլի չկրկնվի, պոչիցս միշտ բռնիր։
Մկնիկ Անվախիկն այլևս երբեք չմոլորվեց փողոցում։ Նրան օգնեցին զգուշությունը, ուշադրությունն ու մայրիկի պոչիկը։

Posted in 3-դասարան, Ես և շրջակա, Մայրենի

Իմ մեդիահմտություները

Word  ծրագիր՝

Ես կարողանում եմ օգտվել Word  ծրագրով:Ես կարողանում եմ տիրապետել  Word ծրագրում,գրել Word-ում և գրած բառը գունավորել :Վորդում ես կարողանում եմ գեղեցկացնել էջը:

 

Paint ծրագիր՝

Ես գիտեմ Paint ծրագրի գործիքները: Օրինակ ես Paint ծրագրում գիտեմ նկարել ,  նկարը    գունավորել ,նկարածի կամ Paint-ի ֆայլի մեջ գրել :Ես Paint-ում արդեն ունեմ շատ նկարներ:Նաև ես կարողանում եմ տողեր գծել :Նաև կարողանում եմ գծել՝սրտիկ ,ամպիկ,եռանկյուն, քառակուսի,ուղանկյուն և այլն:

 

Բլոգ ծրագիր՝

Ես կարողանում եմ օգտվել բլոգի բոլոր գործիքներից : Ես  բլոգում կարողանում   եմ գրել, գրածը բառը գունավորել ,բառի վրա իմ ուսուցչուհու բլոգից կամ այլ ուրիշ   տեղից հղում դնել:Կարողանում եմ կարգը ընտրել,կազմաձևել իմ բլոգը:Ես կարող եմ տեսնել, թե քանի հոգի է մտել իմ բլոգ:Կարողանում եմ գրածս   բառը մեծացնել, փոքրացնել:

 

Իմ ուսուսչուհու բլոգ՝

Ես կարողանում եմ մտնել իմ ուսուցչուհու բլոգը :Ես կարողանում եմ   նայել ,թե ինչ կարգեր կամ ինչ գռարումներ ունի իմ ուսուցչուհին:Նաև ես կարողանում եմ իմ ուսուցչուհու բլոգից մաթեմատիկայի հղումը       ամսաթվով բացել:

 

Scratch ծրագիր՝

Ես ունեմ իմ համկարգչում Scratch ծրագիրը: Scrat ծրագիրը խաղ ստեղծելու համար է :Ես կարողանում եմ խաղեր ստեղծել :Իմ ընկեր Գևորգը    կարաղանում է շատ լավ տիրապետել  Scratch ծրագիրը: Իմ ընկեր Գևորգն է  սովորեցրել  է ինձ Scratch ծրագիրն:

 

 

Posted in Մայրենի, Ռադիո նյութեր

Ես ՝որպես ռադիոի պատասխանատու

Ես և մենք բոլորս եղել ենք    «Ուրախ արևների» ռադիոյի պատասխանատուները  :Մեր ռադիոն կոչվում է «Ուրախ արևներ» ռադիո ,որովետև մենք մեզ նմանացնում ենք ուրախ արևներին: Կան  դժվարություներ ՝պետք է գտնել հետաքրքիր փաստեր ,որ բոլորին դուր գա և հետաքրքիր լինի: Շատ հավես և հետաքրքիր է լինել  «Ուրախ արևներ» ռադիոյի  պատասխանատու, գտնել նաև սովորել հետաքրքիր փաստեր, տեղեկություններ և դրանք պատմել լսողներին :

Posted in Մայրենի, Ռադիո նյութեր

Վիրջինյան պարկամուկի և պանդայի մասին

                                                Վիրջինյան պարկամուկիը

Կենդանիների թագավորության,Քորդավոների տիպի,Կաթնասունների դասի,պակամուկների  կարգի և ընտանիքի ողնաշարավոր  կենդանի։ Տարածված են Կոստա Ռիկայից Հյուսիսանին Ամերիկայի  վերջը՝ Ալյասկա թերակղզին ընկած հատվածում։ Տարածված են հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ,Կանադայում ,Մեքսիկայում  և այլ երկրներում։Վիրջինյան պարկամկները կատվի  չափսերի կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 33-ից 55 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 25-ից 54 սմ-ի։ Չափահաս կաթնասուններիքաշը տատանվում է 1,9-ից 6 կգ-ի։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են և ուժեղ (սովորաբար արուների քաշը տատանվում է 2,1-2,8 կգ-ի)։ Էգերը փոքր են, թեթև և համեմատաբար ավելի թույլ, իսկ քաշը՝ 1,9-2,1 կգ։ Ունեն երկար վիբրիսներ (բեղիկներ)։ Վիբրիսները վկայում են այն մասին, որ այս տեսակները ցեղային կապեր ունեն կատվազգիների  հետ։Ականջները համեմատաբար կարճ են։ Ծնված պահին դրանք լինում են մուգ սև, սակայն տարիների ընթացքում գնալով բացանում են՝ հասնելով մոխրագույնի։ Ոտքերը կարճ են և փոքրիկ։ Յուրաքանչյուր ոտնաթաթի վրա կան հինգ փոքրիկ մատեր։ Համեմատաբար առաջ է ցցված քիթը , որը սովորաբար վարդագույն է։

 

                                                   Պանդայի մասին

Մարդիկ երկար ժամանակ է` փորձում են  պահպանել խոշոր պանդաներին, սակայն մենք շատ քիչ   տեղեկություններ ունենք այս կենդանիների մասին: Այն, ինչ հաստատ գիտեն բոլորը, որ պանդաները սև-սպիտակ գունավորում ունեցող արջի տեսակ են, որոնք չափազանց խելացի ու հաճելի տեսք ունեն: Պանդաների սննդակարգի 99 տոկոսը կազմված է բամբուկից, սակայն այն այդքան էլ օգտակար չէ պանդաների համար:

 

 

 

Posted in 3-դասարան, Մայրենի

Անվտանգության կանոններ

Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝

Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:

Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:

Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել  մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:

Անվտանգությունը հրդեհի ժամանկ

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝

Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:

Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել  է բնակարանից դուրս՝ մուտքում:

Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:

Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:

Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Posted in Մայրենի

Ջ․ Ռոդարի Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

Մինջև-Մինչև

հասցրեծ-հասցրեց

Խեղջ մարդիք-Խեղճ մարդիկ

ճանապարի- ճանապարհի

եի-էի

թրչել-թռչել

քաջուցյունն-քաջությունն

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

Սրամիտ —   սուր միտք ունեցող

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Կարմիր են դրել, որովհետև կարմիր գույնը նշանակում է փողոցն  չանցնել, վտանգի գույն է։

Դեղին են դրել, որովհետև դեղինը հանգիստ գույն է և մարդիկ գիտեն, որ դա նշանակում է պատրաստվել:

Իսկ կանաչ են դրել, որովհետև նշանակում է ամեն ինչ նորմալ է և  կարելի է գնալ :

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:

ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Հատկանիշ-տարօրինակ,կապույտ,անսովոր, թմբլիկ, դեղին,խեղճ,ազատ։

Գործողություն-Անցնել ,չանցնել, բան անել, դառնալ, մնալ, բղավել, անցնել, գոռգոռալ, կատակել, ներկել, ավելացնել, մտածել,թռչել,կառուցել,գտնել,անջատել, կարգավորել։

7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.
հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու։

Հասկանալ,     իմանալ ,      կառավարել,  կառուցել, ներկել։

8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Եթե  լուսակիրը չորս գույն ունենար, ամեն  ինչ  կխառնվեր  իրար։

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Նա  իր  լույսերը  կապույտ  դարձրեց։

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

«Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Մարդիկ չգիտեին  ինչ  անել, ասում  էին․

-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

Միլան
Միլանն  Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն  է։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը»և «Միլանի կահույքի ցուցահանդեսը»։Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։Միլանում են  գտնվում Դուոմոյի տաճարը, Միլանի դամբարանը, Լեոնարդո դա Վինչիի գիտության և տեխնիկայի թանգարանը և բազմաթիվ այլ յուրահատուկ շենքեր և շինություններ:
Posted in Մայրենի

Ռոդարիական հարցեր

  1. Ինչո՞ւ աչքը մարդ ունի:
  2. Ինչո՞ւ կարմիր գույնը վարդ ունի :
  3. Ինչո՞ւ կոճակը համակարգիչ ունի:
  4. Ինչո՞ւ տերևը  ծառ ունի:
  5. Ինչո՞ւ գույները ծիածան ունիեն:
  6. Ի՞նչ կլինր, եթե մարդը թափանցիկ լինել:
  7. Ի՞նչ կլիներ,եթե  տունը կարողանար խոսել:
Posted in Մայրենի

Արևի հրամանը և Աչքերի գանգատը .շիլաշփոթ

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բացվեց և բախտս բերեց: Ես լսեցի, թե ինչպես են աչքերը գանգատվում.

— Դե՛, սիրո՛ւն արև մի կողմ գնա մեր աչքերը ծակում ես, մենք ուզում ենք տեսնել լուսնին և աստղերին:

Նրանք արևին նաև ասեցին.

-Արդեն մի քանի դար է մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ մենք սխալվում ենք, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Արևը հակառակվելով աչքերին ասաց.

-Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

-Արեգակի բացվելով արդնացան բոլոր ծաղիկները, թռչնիկները:

-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:

-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:

-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:

Արևը հակառակվեց աչքերին և պատասխանեց.

-Թո՛ղ երգի արտույտը, թո՛ղ բացվի վարդը, իսկ մութ ամպիկը՝ ջրով լիքը, թող գնա, հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեն, երեխաները էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:

Աչքերը ասացին արեգակին.

-Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր, մենք հրաշալի ենք տեսնում:

Posted in Մայրենի

Ականջների գանգատը

Գիտե՞ք, որ ակնջներն էլ են  գանգատվում : Ականջներն էլ կարող են սխալ լսել :Չեք հավատում: Մի անգամ ես ,իմ ընկերների հետ խաղում էի բակում :

Իմ ընկերը ինձ ասաց ,որ գնամ, գնդակը բերեմ խաղանք, իսկ ես լսեցի. «Գնա պարանը բեր խաղանք»:

Ես  պարանը տարա և  իմ ընկերները զարմացած նայում էին ինձ :

Դուք պարան էիք ուզել, ես էլ բերել եմ  :

«Դու չես լսում »-,ասացին ընկերներս  :

Ես մտածեցի, որ  իրականում չեմ լսում: Բայց ես լսում էի  թռչուների ձայնը և  հասկացա ,որ մադըր կարող է ճիշտ չհասկանալ :Բայց դա չի նշանակում ,որ չի լսում: Իմ ականջները այլ բան էին լսում, ես այլ բան էին հասկանում:

 

 

Posted in 3-դասարան, Մայրենի

Գարունն իմ աչքերով

Երբ գալիս է գարունը, արևը  սկսում է  շողալ իր փայլուն շողերով։Ձյունը հալվում է և առուները շատ-շատ ուրախ խոխոջում են։Արագիլներն ու ծիծեռնակներն վերադառնում են տաք երկրներից  ,իրենց հետ բերելով լիքը ուրախություն։  Ծաղիկները արթնանում են, ծառերը բողբոջում ։Թռչուների գեղեցիկ ծլվլոցն է լսվում : Դաշտերը ծածկվում են կանաչ խոտով։Կենդանիները արթնանում են խորը քնից։  Ամբողջ աշխարհում  գարնան անուշ բնության հոտն է գալիս։Գարունը իր հետ երեխաներին լիքը ուրախություն է բերում։Բոլորը դրսում մաքուր օդին  խաղում և զբոսնու են: