Posted in 4-րդ դասանար, Իմ գրադարանը

Ուսումնական գարուն .Մայրենի

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը և հեղինակը):

Ես կարդում եմ Ղ.Աղայան «Խոզուկ , որը վախենում էր շներից»

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

– Դու դեռ տխրո՞ւմ ես,- հարցրեց մայրիկը։ -Եկ, միասին կրկես գնանք։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Խոզ մայրը-Մայրը սիրում էր իր խոզուկին դրա համար չէր ուզում  ,որ նա տխրի և նա տարավ նրան կրկես:

Խոզուկը-Նա կլորավուն և վարդագույն էր , վախկոտ էր, որովետև վախում էր շներից:

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Գիրքը շատ հետաքրքիր էր,այս գիրքը օգտակար է երեխաների համար,որովետև սովորեցնում է շներից չվախենալ:

Posted in 4-րդ դասանար, Իմ գրադարանը

«Խոզուկ , որը վախենում էր շներից»  

Խոզ մայրիկը մի հրաշալի բալիկ ուներ՝ կլորավուն ու վարդագույն։ Միակ վատն այն էր, որ վախնում էր շներից։ Մայրիկն ու խոզուկը զբոսանքի էին դուրս գալիս, բայց բավական էր, որ տեսնեին ինչ-որ անվնաս շնիկի, խոզուկը միանգամից փախչում էր։
Մայրիկն իզուր էր նրան բացատրում, որ շները լավն են։ Խոզուկին դա չէր համոզում, նա իր վախի հետ ոչինչ անել չէր կարող։ Ու այդպես տանը փակված էր մնում՝ առանց զբոսանքի, առանց մաքուր օդի, առանց կարուսելների, առանց ծաղիկ ու խոտի։
Եվ, իհարկե, նա տխուր էր։
– Դու դեռ տխրո՞ւմ ես,- հարցրեց մայրիկը։ – Եկ, միասին կրկես գնանք։ Այնտեղ զվարճալի է, ծաղրածուներ ակն։ Միանգամից կուրախանաս։
Խոզուկը համաձայնեց կրկես գնալ։
Հնչեց բարձր երաժշտություն, վառվեցին գույնզգույն լույսերը. ներկայացումը սկսված է։ Սկզբում ձեռնածուն գույնզգույն գնդակներ էր օդ նետում, հետո վագրերն էին օղերի միջով թռնում։ Վագրերից հետո հրապարակ վազեցին փափուկ դերասանները։ Նրանք գույնզգույն շրջազգեստներ էին հագել ու գլխներին ժապավեններ էին կապել։ Նրանք քաշում էին սայլերի միջև նստած իրենց ընկերներին, ատրակցիոններ պտտեցնում։ Խոզուկը հիացած էր։
– Իսկ ովքե՞ր են նրանք,- վերջապես հարցրեց նա մայրիկին։
– Նրանք քո սիրելի շնիկներն են,- ծիծաղեց մայրիկը։
– Շնե՞րը,- չհավատաց խոզուկը։- Նրանք այնքա՜ն լավն են։
– Նաև խելացի, բարի ու քաջ,- համաձայնեց մայրիկը։- Ուրախացնում են երեխաներին, զարմացնում իրենց վարպետությամբ։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչքան բարի ու լավ բաներ են անում շները։ Նրանք օգնում են կույրերին փողոցում տեղաշարժվելուց, օգնում են մարդկանց, երբ նրանք ջրում խեղդվում են կամ հայտնվում են կրակի մեջ, հսկում են ոչխարների հոտը։
Երբ ներկայացումն ավարտվեց, խոզուկին թույլ տվեցին շոյել ամենափոքր դերասանին։ Նա փոքրիկ փափուկ կծիկը վերցրեց գիրկը ու շունչը պահեց։ Շնիկը վստահաբար հպվեց խոզուկին, ուրախ հաչաց ու լիզեց խոզուկի մռութը։ Եվ մեր հերոսը հասկացավ, որ ինքն արդեն նոր ընկեր ունի, որի հետ այլևս երբեք-երբեք չի բաժանվի։ Այդպիսով, այդ շնիկը ևս բարի գործ արեց՝ խոզուկի միջից հանեց վախը։

Posted in 4-րդ դասանար, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Ուսումնական գարուն. 27.03-31.03.2023

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. 4-5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Սիրելի սովորողներ,  կանգնեք  կշեռքին  ու    համակարգչի word ֆայլում գրանցեք  ձեր զանգվածը: Այնուհետև կշռվեք    նաև  ձեր ուսապարկով:  Որից հետո  գրանցեց  արդյունքը:  Կշռումների արդյունքներով որոշեք  և գրանցեց  ուսապարկի զանգվածը: Յուրաքանչյուրդ  գրանցեք  նաև, թե ինչքան ժամանակում կատարեցիք  առաջադրանքը։

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վայրկյանաչափ։

Արդյունքները Ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։  Ֆոտոշարքում պետք է երևան, թե ինչպես եք կատարել կշռումը։