Վաղուց շատ վաղուց մի թափանցիկ ծառ էր աճում: Նա շատ բարի և ազնիվ ծառ էր: Նրան բոլորը սիրում և հարգում էին: Նրա մեջ երևում էին բոլոր միջատները: Նույնպես տեսնում էին նրա միջի ջուրը: Մի օր մի շատ չար մարդ , որն ուզում էր փայտե տուն ունենալ, գնաց ծառեր փնտրելու: Երբ նա մոտեցավ ծառերին, թափանցիկ ծառը տերևներով նրան հրեց և չար մարդն ընկավ: Չար մարդը ջղայնացավ և արագ կտրեց ծառը: Նա ամբողջովին թափանցիկ տնակ պատրաստեց: Նա մտածում էր, որ մնացած ծառերն այդ տեսնելով կվախենան նրանից, բայց ծառերը որոշեցին հարձակվել նրա վրա և ոչնչացնել նրան: Ծառերը հաղթեցին և այդ օրը սկսեցին նշել «Թափանցիկ ծառի» տոնը:Տարիներ են անցել, բայց ծառերը միշտ հիշում և նշում են այդ օրը:
Daily Archives: 10 Մայիսի, 2022
Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Չքավոր — աղքատ:
թշնամանալ-թշնամի դառնալ:
տրտմիր-տխրել, վշտանալ:
բամբասել-վատաբանել մեկին նրա բացակայությամբ:
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսավ որ ծառերը առանց պտուղ են, մարդը սկսեց տրտնջալ, հարվածել ու ասել ծառերին.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտնջա, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, դու ճիշտ ճամին չեկար ,հիմա ձմեռ է ,իսկ մենք ձմռանը մեր արմատները պնդացնում ենք ,որ գարնանը և աշնանը պտուղ տանք,ասյ սրանից հետո ճիշտ ժամանակին կգաս:
Ես այս առակից հասկացա ,որ ձմռանը ծառերը պտուղ չեն տալիս,այլ միայն գարնանը և աշնանը :
Տրտնջալ տետք չէ, այլ պետք է ամեն ինչ անել ճիշտ ժամին: