Գյուղատնտեսություն և արհեստներ (Վանի թագավորություն)։

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։

Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։  Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։

Առաջադրանքներ

Ներկայացրո՛ւ։

ա․ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում
թագավորության կայացմանը։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

դ․Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած
վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու՞։

Винительный падеж ( Кого? Что?)

Винительный падеж ( Кого? Что?)

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու համար գնում են  Խիկար
իմաստունին մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թէ մեզնից ո՞վ է հարուստ ։
—Դու խոսիր, դիմում է  իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկա։
—Հիմա էլ  դո՛ւ խոսիր տեսնենք,—դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորին զօրապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կասես,—  դիմում է  Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ել արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ ունեմ , ունեցած-չունեցածս գլխիս մէջն է։
Երեքին լսելեուց   հետո Խիկար Իմաստուն ասում է.
—Ձեզանից  ամենա  հարուստը գիտունն է. Նրա հարստությունը մնայուն ու
անվերջանալի է և ոչ ոք չի կարող  այն խլել .

Մայրենի

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող- մրոտ
Յուղ ունեցող- յուղոտ
Ժանգ ունեցող- ժանգոտ
Փուշ ունեցող- փշոտ
Ցեխ ունեցող- ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիրնոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքականբառ:

-ական- Վաճառական, բժշկական
-արան- բառարան, լոգարան, կայարան
-ավոր- գրավոր, ածանցավոր
-անոց- հիվանդանոց, բժշկանոց, վարսավիրանոց
-իկ- մայրիկ, հայրիկ, պապիկ
-ակ-զավակ,նավակ,կապուտակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-
վեր-
գեր-
ընդ-

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատկարևոր է ածանցները տարբերելվերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում ենբառի ձևը և իմաստը. Օրինակ՝սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում էնույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Տուշպա-Վան

Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանագրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:

Задание

В одной стране жил чудесный певец. Он пел прекрасные песни. Его песни были не только прекрасными, но они имели цвет. Они были разноцветными. Вы скажете – так не бывает. В сказке всѐ бывает. Его разноцветные песни были так хороши, что скоро он стал любимым народным певцом. Но он не был счастлив. Он не был счастлив потому, что ни разу он не спел песню, которая понравилась бы всем. Когда он пел розовые и зеленые песни, его слушали все юноши и девушки, а старики проходили мимо. Когда же певец пел красные и синие песни, то все люди средних лет открывали окна и двери, зато маленькие дети не обращали на них внимания. Но люди были разными не только по возрасту, но и по характеру. Веселые люди любили желтые и ярко-красные песни. Грустным и скучным людям нравились песни темные, коричневые и лиловые. Легкомысленным людям нравились песни любого цвета, но чтобы они были яркими и нарядными. Всю жизнь певец искал такую песню, которая понравилась бы всем – старым и молодым, жизнерадостным и печальным, задумчивым и легкомысленным. Из его светлой души вылетали песни удивительной красоты. Но каждый раз был человек, которому эта песня не нравилась. И певец сказал себе: «Значит, я плохо пел, если ни одна моя песня не понравилась всем».

Его слова услышало Солнце.

– Мой брат! – сказало Солнце. – Каждому нравится свое. И это очень хорошо.

– Что же здесь хорошего?

– Как что? – сказало Солнце. – Если всем будет нравиться одно и то же, у всех будут одинаковые чувства и одинаковые мысли. Тогда жизнь остановится и тебе не надо будет сочинять новые песни, а мне каждое утро появляться на небе.

Певец понял, и ему стало легко и весело. Он снова запел свои песни. Они были разные. Но каждый слушал ту, которая ему больше нравится.

Задание

чудесный  прекрасные  разноцветными розовые и зеленые красные  синие  желтые  ярко-красные  желтые

Մայրենի

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

Եզակի -արև ,ձյուն,սար
Հոգնակի —

2.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:

Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

3.Կազմի՛ր բառեր հետևյալ նախածանցներով.

ան-անօգուտ ,անբախտ։

ապ-ապարան ,ապրուստ ։

դժ-դժգոհ,դժբախտ,դջգույն։

տ-տուն,տնորեն։

չ-չար ,չարաշահ,չարասեր։

4.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով.

-ություն — բժշկություն, ուրախություն, տխրություն

-ական — բժշկական, մայրական,

-ավոր — Քավոր, եղջերավոր, աղեղնավոր

-ային —

-անոց

-արար

-աբար

5.Հետևյալ բառերում ընգծի՛ր արմատները.

Անսահման, արևածագ, քաղաքային, լեզվական, գրքային, մտավոր, անշուք, ապուշ, դասարանական, ջերմաչափ, հողագործ, լուսավոր, անիմաստ, արդարություն, հմտորեն, սարեցի:

6.Նախորդ առաջադրանքից դու՛րս գրիր այն բառերը, որոնք բարդ են(բարդ են համարվում այն բառերը, որոնք կազմված են երկու և ավել արմատներիցև դրանց արմատներով փորձիր ստանալ նոր բառեր:

Մաթեմատիկա

  1. Կատարի՛ր գործողությունները

 

 

2․ Տառի փոխարեն ի՞նչ թիվ պետք է գրել, որ ստացվի ճիշտ հավասարություն․

 

 

 

 

 

  1. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք ծոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

Փետրվարի 3ից-14ը/2025թ․/ 6րդ,դաս․ Վանի թագավորության ծնունդն ու ամրապնդումը

Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրնե­րի դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արա­րատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։

Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։ Հին աշխարհում արդեն հռչակ էր վայելում Հարավ-արևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը։ Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում երկաթի ահռելի պաշարներ։ Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով ՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859–824) արձանագրության մեջ։ Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի
թագավորանիստ քաղաք Արզաշքուն։

Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանագրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով: