Posted in 4-րդ դասանար, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Մաթեմատիկա

375․բ) Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 45 շի։ Քանի՞ րոպեում այն կլցնի 450 շիշը։

Լուծում

1)450։45=10

2)10×5=50

Պատ․՝50 րոպե

376 բ) 3 կգ գամ գնելու համար  վարպետը վճարել է 2400 դրամ։Որքա՞ն արժե 15 գամը, եթե 40 հատ գամի զանգվածը 1 կգ է։

Լուծում

1)2400:3=800

2)800։40=20

3)20×15=300

Պատ․՝300  դրամ

 

  1. Ատղանիշերը  փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաաս հավասարություն։

ա)100000 — 9=99991

բ)9999 + 9 = 10008

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը։

 

Posted in 4-րդ դասանար

Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։

Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում»

Ամանորին մենք զարթնում ենք մեր դասարանը :Խաղում ենք սիկրետ սանտա պահում ենք նվերներ քաշում ենք ինչ ,որ մեկի անունը ,և նրան նվեր ես պահում:ԵՎ մասնակցում ենք տարբեր ծեսերի և միջոցառումներին:

Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Մայրենիյի հաշվետվություն

Այս տարի մենաք շատ ավելի հետաքրքիր է, անցել մեր մայրենիյի ժամը :Մայրենի լեզուն ես շատ եմ սիրում;Մայրենի մենք ունենք ամեն ,որ բացի շաբաթից և կիրակիյից:Մենք սովորել ենք տարբեր պատումներ, անգիրներ և հորինել և կարդացել ենք տարբեր պատումներ օրինակ`

Կանաչ եղևնին»

Տոնածառ     

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

«Հրաժեշտ աշնանը»

Հեքիաթ խոզուկի մասին, որը վախենում էր շներից.

Ինչը կփոխեի իմ դրոցում

Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Հեքիաթ տոնածառի մասին

Մի տոնածառ կար խրված ձյան մեջ արմատ չուներ :Մի քանի օր անց նա արդեն ուզում էր արմատ կապել, նրան տեսավ փոքրիկ տղա և հեշտությամբ պոկեց :Տղան այդ տոնածառը հենց նորտարվա օրը տարավ և ցույց տվեց իր հայրիկին հայրիկը տեսավ և տխրեց որովհետև այդ տոնածառը տնկել էր հենց հայրիկը :Հայրիկը ասաց ոչինչ կարևորն էներ որ տղան նրա կողքին էր:

Posted in 4-րդ դասանար

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Posted in 4-րդ դասանար, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Մաթեմատիկա

3 բեռնատար մեքենաներ տեղափոխվում էին 12 տ 800 կգ ձմերուկ :Առաջին մեքենայում կար 3տ 240 կգ,երկրորդում՝ 1տ 120կգ ավելի,քան առաջինում:Որքան ձմերուկ կար երրորդ  մեքենայում:

Լուծում

3տ 240կգ+1տ 120 կգ= 4տ 360 կգ

12տ-4տ360+3տ 240կգ=8տ 440կգ

 

 

2 պաղպաղակն արժե այնքան ,որաքն 4 բլիթը :Արամը որքան պետք է վճարի 5 պաղպաղակի համար ,եթե 5 բլիթի համար  վճարել է 200 դրամ:

Լուծում

200:2=100

Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Կանաչ եղևնին»

Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ-Համագեստ

Սաղարթն -Ծառի տերեւալից ճիւղ, տերեւ։

Հոխորտաց-համառցակ

Ալեհեր -Ալեզարդ, ալևոր, ալեվարս,

Սարսռաց -դողալ մրսել

Աղերսեց-Հայցել, խնդրել, աղաչել, պաղատել,

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Բարդին ճար էր և շուտ էր աճում:

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Փոքր եղևնի:

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Այգում երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը  ողջունում է բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Աշնան քանին պոկոտեց բարդու տերևները :