Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Տասը խորհուրդները

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան

Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:

Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:

Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:

Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով