Posted in Մայրենի

Ղափամայի մասին

         Պատրաստում

Պատրաստում են դդումով, կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով գառան կամ ուլի փորի մեջ :Ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում:

Ղափամայի մասին

Ղափաման ազգային ճաշատեսակ է, և գրեթե բոլորը սիրում են։ Ղափաման ունի պատրաստման տարբեր եղանակներ։ Մարդիկ կան, սիրում են չրերով, մարդիկ էլ կան՝ սիրում են առանց չրի։Ղափաման պատրաստում են հետևյալ կերպ՝ դդումի մեջ լցնում են բրինձ, չրերի տեսակներ, մեղր, ընկուզեղեն և տեղավորում են ջեռոցի մեջ, եփում են ջեռոցում։ Ղափաման ազգային ճաշատեսակ է և հիմնականում պատրաստում են ձմռան շրջանում։ Դդումից պատրաստում են նաև այլ ճաշատեսակներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ, և այդ ընթացքում բաղադրատոմսերը որոշակի փոփոխությունների են ենթարկվում՝ ըստ ճաշակի։ Ե՛վ երեխաների, և՛ մեծահասակների համար դդումից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, մուրաբաներ, ինչու չէ, նաև աղցաններ ղապաման պատրաստում են բարեկենդանի տոնին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով