Posted in Մայրենի

«Մոլորված դդումը»հորինուկ

Կար մի դդում :Այդ դդումը մենակ էր և շատ տխուր , որովետև ընկերներ չուներ և նա չէր ուզում ընկերներ ունենալ : Ապրում էր անտառին շատ մոտ :

Մի օր դդումը  գնաց  անտառ չիմանալով, թե  ինչ կլինի իր հետ :

Իր հետ ոչ մի բեռ չէր վերցրել, բացի իր հեռախոսից :

Նա երկար ճանապարհ գնաց և  հոգնեց :

ՈՒզում էր վերադառնալ տուն, բայց մոլորվել էր , զանգում էր իր մայրիկ դդումին, բայց մայրիկը  հեռախոսազանգին  չէր պատասխանում ։

Դդումը տեսավ ,որ իր հարևան դդումի համարը ունի :

Նա երկար մտածեց՝ զանգել, թե չզանգել:

ԵՎ  որոշեց զանգել : Զանգեց  , ասաց  որ կորել է   անտառում  և խնդրեց հարևանին ,որ գա իրեն տուն տանի ։

Հարևան  դդումը եկավ  ՝ ձեռքին կողմնացույց :Նրանք գնացին իրենց տուն և ընկերներ դարձան:

Posted in Մայրենի, Uncategorized

Հայկական զարդանախշեր

                     

                                        Հայկակն գորգ

 

  • Կան հայկական տարազներ ,որը նշանակում է ,որ ամեն մի տարածաշրջանի մարդիկ պետք է հագնեն նույն նախշերով հագուստը:Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է:
  • Հայկական գորգը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ
  • նաև գորգի հոմանիշ է եղել: Նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:

 

                   Հայկական գորգի առանձնահատկությունը

  • Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»: