Posted in Մայրենի, Uncategorized

«Դոնալդ Բիսեթ» Վագրի վրա մռնչացող տղան

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Զարհուրելի-ավելի ուժեղ ,ազդեցիկ:

Թփթփացնել-Ձեռքով մեկի մեչքին խփել հարց տալ:

 

 

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս  նշանակում է չլսել ,ուշաղիր չլինել:

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել    Սխալ մոտեցում է ցույց տալիս:

գ. խելքը թռցնել սխալ բան անող:

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Սկսբում նա հավեսի համար էր մռնչում :

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Վագրը կատաղում էր ,երբ Սադին մռնչում էր իր վրա :

երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։

Որովետև Սադին վախում էր վագրերից:

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:

Մտածում էր ,որ  առաջինը նա մռնչա:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

                                             Ժպտացող վագրը

Կար -չկար մի  ժպտացող  վագր կար  այս վագրը այնքան բարի էր ,որ չէր կարողանում որս անել :ԵՎ այդ պատճառով նա սնվում էր հատապտուղներով :Սկյուռիկներռ այնքան էին սիրում վագրին ,որ հյուրասիրում էին իրենց հավաքած հատապտուղներից  ,իսկ սկյուռիկի ձաքերը խաղում էին վագրի հետ : Մի օր խորամանկ մի աղվես ուզում էր բռնել սկյուրիկի ձագուկին :Վագրը նկատելով աղվեսի խորամանկորթյունը թռավ աղվեսի վրա,  թաթը դրեց աղվեսի պոչին ու թույլ չտվեց ,որ  աղվեսը բռնի ձագուկին: Աղվեսն էլ վախեցած պոչը կտրված փախավ :Բոլորը շատ ուրախ էին :