Posted in Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Աշնան գույները Երևանի բուսաբանական այգում

Մենք   նոյեմբերի 4-ին գնալու ենք  բուսաբանական այգի :

Երևանի Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935թ. անվանի գիտնականներ Ա.Մաղաքյանի, Ա.Հախվերդովի և Ն.Միրզոյևայի կողմից: Տարածքը՝ 80 հա, ունի 1100 բուսատեսակ:  Բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ մշակվում և ուսումնասիրվում են կենդանի բույսերի հավաքածուներ: Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում: Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով:  Այգու կենտրոնական մասում է գտնվում 2000մ քառ. մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված են վարդի 20 տեսակներ՝ շուրջ 800 թուփ: Բարեկարգվել և ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայացնող ավելի քան 1000 հատ ծառաբույս: